Քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում է Տեսչական մարմնի ղեկավարի օգնականը: Հերթագրման համար քաղաքացին կարող է անձամբ ներկայանալ Տեսչական մարմնի ղեկավարի ընդունարան և խնդրի վերաբերյալ հանձնել գրավոր դիմում, որի մեջ պարտադիր կարգով նշվում է դիմումատուի փոստային հասցեն և հեռախոսահամարը` նրա հետ հետադարձ կապն ապահովելու նպատակով: Քաղաքացիները կարող են դիմում ուղարկել նաև info@hlib.am էլեկտրոնային փոստին, պաշտոնական ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 010 65 05 53 հեռախոսահամարին:
Տեսչական մարմնի ղեկավարի մոտ ընդունելության հերթագրվելու համար քաղաքացուն անհրաժեշտ է՝
✓ Խնդրի վերաբերյալ ներկայացնել գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային) դիմում,
✓ Հանդիպմանը ներկայանալ նշանակված օրը և ճիշտ ժամին։
Տեսչական մարմնի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելությունը կատարվում է յուրաքանչյուր ամսվա երկրորդ հինգշաբթի օրը՝ ժամը 17:00-18:00: